Երևանի կենտրոնում տեղակայված մեր հյուրանոցը հրավիրում է ձեզ բացահայտելու քաղաքը նոր տեսանկյունից՝ համադրելով պատմության շունչն ու ժամանակակից կյանքի դինամիկան։ Մի քանի քայլ և դուք արդեն քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերում եք, գործնական հանդիպման ճանապարհին կամ պարզապես զբոսնում եք Երևանի ջերմ ու աշխույժ փողոցներով։

 

Հյուրանոցը սկսվում է ջերմ ընդունելությամբ՝ լուսավոր և ընդարձակ նախասրահով, որտեղ յուրաքանչյուր մանրուք ստեղծված է ձեր հարմարավետության համար։ Նրբաճաշակ և ժամանակակից ոճով ձևավորված սենյակները առաջարկում են հանգիստ և ներդաշնակ միջավայր՝ ապահովելով կատարյալ վերականգնում երկար օրվա ավարտին։

 

Մեր` բարձրակարգ տեխնիկական հագեցվածությամբ և պրոֆեսիոնալ աջակցությամբ բազմաֆունկցիոնալ սրահները, պատրաստ են կյանքի կոչել յուրաքանչյուր գաղափար՝ բիզնես հանդիպումներից մինչև տոնական միջոցառումներ։

 

Հյուրանոցում դուք կարող եք վայելել խոհարարական արվեստի յուրահատուկ համադրություններ, թարմացնող ըմպելիքներ, վերականգնել էներգիան ժամանակակից կահավորմամբ մարզասրահում կամ լիարժեք հանգստանալ սպա գոտում՝ կտրվելով առօրյա եռուզեռից։ Ձեր հարմարավետության համար հասանելի է նաև ստորգետնյա կայանատեղի և գերարագ Wi-Fi ծածկույթ հյուրանոցի ամբողջ տարածքում։

 

Մեր թիմի հոգատարությունն ու անհատական մոտեցումը ձեր յուրաքանչյուր այցը կվերածեն հաճելի փորձառության, իսկ հանգիստը՝ անմոռանալի հիշողությունների։        

Մեր կայքի միջոցով ամրագրելու առավելությունները
  • Լավագույն գնի երաշխիք
  • Հավատարմության ծրագիր
  • Միավորների կուտակում
 

Սենյակներ Հարմարավետ և ժամանակակից սենյակներ ձեր հանգստի համար

Ստանդարտ Սենյակ

Per Night
  • Սենյակի չափ21 m2
  • Մահճակալ1 քինգ /2 թվին
  • Հյուրերի քանակ2

Սուպերիոր Սենյակ

Per Night
  • Սենյակի չափ21 m2
  • Մահճակալ1 քինգ /2 թվին
  • Հյուրերի քանակ2

Անկյունային     Սուպերիոր Սենյակ

                 
Per Night
  • Սենյակի չափ25 m2
  • Մահճակալ1 քինգ
  • Հյուրերի քանակ2

Սյուիթ՝ Առանձին   Հյուրասենյակով

            
Per Night
  • Սենյակի չափ44 m2
  • Մահճակալ

    1 քինգ մահճակալ և բազմոց

  • Հյուրերի քանակ3

էքզեքյութիվ Սյուիթ

Per Night
  • Սենյակի չափ60 m2
  • Մահճակալ

    1 քինգ մահճակալ և բազմոց

  • Հյուրերի քանակ3

Քորթյարդ Մարզասրահ և Սպա

 

Վայելեք լիարժեք հանգստի զգացողությունը մեր սպա կենտրոնում: Երեք առանձնացված մերսման սրահներ:Լռություն, անձնական տարածք և հոգատար սպասրկում: Մեր փորձառու մասնագետները կօգնեն վերականգնել ձեր ուժերը և գտնել ներդաշնակություն ձեր մարմնի և մտքի միջև:

 

Շուրջօրյա գործող, նոր և ժամանակակից մարզասարքերով հագեցած, ընդարձակ ու լուսավոր մարզասրահը կատարյալ հնարավորություն է համատեղելու ակտիվ կենսակերպը հանգստի հետ՝ դարձնելով այն առավել հարմարավետ և լիարժեք։

  • Մերսումներ
  • Դեմքի խնամք
  • Ֆիթնես
  • Սաունա, համամ և տրոպիկական ցնցուղ
  • Կանանց և տղամարդկանց առանձին սրահներ

Մեր հասցեն

Ռեստորան և Բար 

 

GIA Restaurant-ն ու GO&SIP Cocktail Bar-ը հյուրանոցի գլխավոր գաստրոնոմիկ հասցեներն են։

 

GIA ռեստորանն իր բացօթյա տերրասով առաջարկում է եվրոպական խոհանոց համեմված հյուրընկալ միջավայրով։ Այն կատարյալ ընտրություն է նախաճաշերի, գործնական հանդիպումների, ընտանեկան երեկոների և հատուկ միջոցառումների համար։

 

GO&SIP Cocktail Bar-ի հաճելի մթնոլորտում հյուրերը կարող են վայելել հեղինակային կոկտեյլներ, պարբերաբար կազմակերպվող DJ սեթերի ուղեկցությամբ։ 

 

 

Ջիա ռեստորան

+374 44-100-900                        
Արժեք: $$
Խոհանոց: Եվորպական
Աշխատանքային Ժամեր

Երկուշաբթի - Կիրակի

06:30 - 00:00                 

Գո ընդ Սիպ Կոկտեյլ Բար

+374 44-100-800                        
Արժեք: $$
Խոհանոց: Եվրոպական
Աշխատանքային Ժամեր
Երկուշաբթի - Կիրակի18:00 - 01:00                     

Գիշերակաց ներառյալ նախաճաշՍկսեք օրը համեղ նախաճաշով։

Կատարյալ ընտրություն՝ օրն ակտիվ և հաճելի սկսելու համար։ Ջերմ և հարմարավետ մթնոլորտ, որտեղ կարող եք վայելել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խոհանոցի ուտեստներ։ Թարմ թխվածքներ, անուշաբույր սուրճ և սիրով պատրաստված տաք ուտեստներ:                        
 

Ստացեք մինչև 20% զեղչ երկարաժամկետ ամրագրման դեպքում։                       

Անկախ ձեր ճանապարհորդության նպատակից` ընտանեկան թե գործնական, մենք առաջարկում ենք ճկուն զեղչային համակարգ երեք և ավելի գիշեր ամրագրելու դեպքում:

Քորթյարդ բայ Մարիոթ ԵրևանՁեր տունքը քաղաքի սրտում